ՌՀՄԱԿ փրկարարական տեխնիկայի աշխատանքը Սեւանա լճի ջրերում

Չնայած ամառային լողի սեզոնի ավարտին, զբոսաշրջիկների մեծ հոսքը, ինչպես նաև զանգվածային միջոցառումների անցկացումը պահանջում է փրկարարների ուշադիր հսկողություն՝ անվտանգությունն ապահովելու համար։
Օգոստոսի վերջին կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, որին մասնակցում էր ավելի քան 130 հոգի, իսկ սեպտեմբերի 4-ին Սևանա լճում անցկացվեց եռամարտի «Սևանի վայրենիները» ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին 60 մարդ։ Մրցույթների անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել են Գեղարքունիքի մարզի ջրափրկարարական ջոկատի մասնագետները, ինչպես նաև Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տեխնիկան և փրկարարական սարքավորումները՝ նավակներ, մոտորային նավակներ և սուզման հանդերձանք:
Կազմակերպիչների խոսքով, բոլոր միջոցառումներն անցկացվել են անվտանգության բարձր մակարդակով, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս փրկարարական տեխնիկայի և սարքավորումների փոխանցման, փորձարկման և օգտագործման ուսուցման աշխատանքների ճշտությունը: