Հայաստանի ԱԻՆ գերատեսչական վարժանքներ Խոսրովի արգելոցի տարածքում.

Հուլիսի 29-ին մեր Կենտրոնը մասնակցել է Հայաստանի ԱԻՆ Խոսրովի արգելոցի տարածքում անցկացվող գերատեսչական վարժանքներին՝ բարդ տեղանքում անտառային հրդեհի մարման գործընթացում գործնական հմտություններ զարգացնելու նպատակով։
ՌՀՄԱԿ-ն իրականացրել է անօդաչու թռչող սարքերի և մոտոամենագնացների (կվադրոցիկլների) միջոցով հետախուզության, շարժական կառավարման կենտրոնի կազմակերպման, գերկարճ ալիքներով ռադիոկապի, արբանյակային կապի, անօդաչու թռչող համակարգերի միջոցով ՀՀ ԱԻՆ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն տեսաազդանշանի փոխանցման աշխատանքներ, ինչն արդյունքում բարձր է գնահատվել նախարարության ղեկավարության կողմից։
Բոլոր մասնակիցների միասնական գործողությունները, Հայաստանի ԱԻՆ-ին փոխանցված փրկարարական տեխնիկայի և սարքավորումների օգտագործումը, բերում են առաջադրված խնդիրների լուծմանը և թույլ են տալիս լավատեսորեն նայել փրկարարական աշխատանքների ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի հետագա համագործակցությանը։