Տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 33-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսը

2021թ․ դեկտեբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Ռուս-Հայակական մարդասիրական արձագանքման կենտրոնը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հարցերով ՌԴ ԱԻՆ համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ ԱԻՆ և ՌԴ ԱԻՆ հետ համատեղ անցկացրեց «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը՝ սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներ» միջազգային գիտագործնական կոնֆերանսը.

Կոնֆերանսը թույլ տվեց փոխանակվել կարծիքներով և գործնական գիտելիքներով, ընտրել ընդհանուր մոտեցումներ, ծանոթանալ երկրաշարժերից և դրանց հետևանքներից բնակչության և տարածքների պաշտպանության բնագավառում առկա նորագույն մշակումներին։ Ավելի քան 10 երկրներից տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին մոնիթորինգի ավտոմատացված համակարգերի, տուժածներին օգնության ցուցաբերման, երկրաշարժերի երկրորդական հետևանքների նվազեցման, խաղաղ բնակչության պատրաստվածության և այլ հարցեր։

Բացի այդ, անցկացվեցին երկրաշարժի հետևանքների վերացման միջազգային ցուցադրական վարժանքներ՝ ներառելով ՀՀ ԱԻՆ, ՌԴ ԱԻՆ, Ռուս-Հայկական մարդասիարական արձագանքման կենտրոնի, Ռուս-Սերբական մարդասիրական կենտրոնի, Հայկական Կարմիր Խաչի ընկերության և Իրանի Իսլամական Հանրապետության փրկարարների ուժերը և միջոցները։

Դեկտեմբերի 7-ին հյուրերը Գյումրիում մասնակցեցին Սպիտակի երկրաշարժի 33-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին և ծաղկեպսակներ դրեցին զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։