Վթարափրկարարական աշխատանքներ վարելու հիմունքներ թեմայով դասընթացքներ

Ավարտվեցին լեռնաանտառային տեղանքում վթարափրկարարական աշխատանքներ վարելու հիմունքներ թեմայով դասընթացքները, որոնք ՌՀՄԱԿ հրահանգիչներն անցկացրեցին Հայաստանի Հանրապետության ալպինիզմի ֆեդերացիայի ներկայացուցիչների համար։ Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան ալպինիստական հանդերձանքի տարաբնույթ օգտագործման տարբերակներին՝ հաշվի առնելով բարդ ռելիեֆում փրկարարական աշխատանքների անցկացման յուրահատկությունները։ Խոսվեց նաև նման աշխատանքների ժամանակ կազմակերպչական, մարտավարության և անվտանգության հարցերի, ինչպես նաև դրանց կատարման ժամանակ տեղանքում կողմնորոշվելու և կապի ապահովման մասին։ Հույս ունենք, որ այս դասընթացները կբարձրացնեն ՀՀ ալպինիզմի ֆեդերացիայի կազմակերպած վերելքները և կհարստացնեն ունկնդիրների անձնական փորձը։