Կենտրոնում հյուրընկալվեց նոր սերունդը

Ուսումնական տարվա առաջին իսկ օրերին ՌՀՄԱԿ-ի տարածքը լցվեց մանկական ձայներով։ Կենտրոնում հյուրընկալվեցին ք․ Երևանի №21 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Կենտրոնի աշխատակիցները երեխաների համար պատրաստեցին հետաքրքիր ծրագիր։ Երեխաները տեղեկացան Կենտրոնի նպատակների և հնարավորությունների մասին, ծանոթացան ժամանակակից տեխնիկական լուծումներին, որոնք կիրառվում են ՌՀՄԱԿ-ի գործունեության մեջ։ Հուսով ենք, որ մեր երիտասարդ հյուրերը հավանեցին շրջայցը և պատրաստ ենք նոր հանդիպումների նրանց հետ, ով կշարունակի մեր ուղին և կդառնա մեզանից ավելի լավը։