ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների վերապատրաստումը լեռնային գոտում

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է ՀՀ ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստման ծրագիրը: Այս անգամ 10 փրկարարներ ուղևորվեցին ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանային որոնողափրկարարական ջոկատի ուսումնական կենտրոն: Մայիսի 13-29-ը նրանք հաջողությամբ վերապատրաստվեցին «Լեռնային գոտում որոնողափրկարարական աշխատանքների իրականացում» դասընթացի շրջանակում: