Մարդասիրական օգնությունը Իրանի Իսլամական Հանրապետություն առաքվեց հաջողությամբ

Ապրիլի 9-ի երեկոյան Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հաջողությամբ մարդասիրական օգնությունը հասցրել է Թավրիզ քաղաք: Սահմանին ՌՀՄԱԿ ավտոշարասյունը դիմավորել և ուղեկցել են դեպի նշված հավաքակետ «Միջազգային Կարմիր Մահիկ» կազմակերպության աշխատակիցները:

Բեռը ներառում էր ընդհանուր առմամբ ավելի քան 4000 միավոր՝ վրաններ, վերմակներ և ծալովի մահճակալներ, որոնք ձեռք էին բերված ՌԴ միջոցների հաշվին և գտնվում էին  ՌՀՄԱԿ-ի ռեզերվում:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր իրանցի գործընկերներին, հանդիպման, բեռների ուղեկցման և մարդասիրական օգնություն ցուցաբերող անձնակազմին տեղավորելու համար:

Այսօր նախատեսվում է ավարտել մարդասիրական օգնության բեռնաթափումը, կատարել տրանսպորտային միջոցների տեխնիկական ստուգում և վերադարձի համար տրանսպորտի պատրաստումը: Դեպի Հայաստան ավտոշարասյունի վերադարձը նախատեսված է ապրիլի 11-ի առավոտյան: