Վերապատրաստման դասընթացներ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում

Փետրվարի 8-ից 14-ը ՌՀՄԱ կենտրոնի և ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար ՌՀՄԱ կենտրոնում իրականացվել է համատեղ վերապատրաստման դասընթացներ DJA անօդաչու թռչող սարքից ստացված ֆոտո-վիդեո տեղեկատվության օգտագործման, կառավարման, կիրառման, վերամշակման գծով: Ռուսաստանի Ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոնի մասնագետները ՌՀՄԱԿ ճգնաժամային կառավարման կենտրոնի մասնագետների հետ համատեղ մասնակցել են ՌՀՄԱԿ ճգնաժամային կառավարման կենտրոնի նոր դահլիճի ընդունմանը: Համատեղ մշակվեցին ՌՀՄԱԿ, ՌԴ ԱԻՆ ՃԿԱ կենտրոնի և ՀՀ ԱԻՆ ՃԿԱ կենտրոնի միջև փոխգործակցության կանոնակարգերը, անցկացվել է վիդեո կոնֆերանս Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՃԿԱ կենտրոնների և քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության հետ: Շարժական խումբը Գառնի գյուղի լեռնային շրջանում մշակել է անօդաչու թռչող սարքից վիդեո տեղեկատվության փոխանցումը ու անց է կացրել տեսակոնֆերանս ՌԴ ԱԻՆ ՃԿԱ կենտրոնի և ՀՀ ԱԻՆ ՃԿԱ կենտրոնի հետ: