Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարը աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի հետ:

Ռուսաստանի ներդրումային ֆորումի շրջանակներում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հարցեր:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը շեշտեց, որ արտակարգ իրավիճակների կառույցների միջև համագործակցության կարևոր ոլորտներից մեկը հանդիսանում է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման և զարգացման ուղղությամբ աշխատանքը:
«Կենտրոնի զարգացման մեր համատեղ ջանքերը կնպաստեն նրա հաջող գործունեությանը», – ավելացրեց նախարար Վլադիմիր Պուչկովը:
Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ:Մասնավորապես, այն վերաբերում էր փրկարարական սարքավորումների և տեխնիկայի մատակարարմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ուղղությամբ փորձի փոխանակմանը և կադրերի ուսուցմանը: ՀՀ քաղաքացիները ամեն տարի վերապատրաստվում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության և հակահրդեհային ծառայության պետական ակադեմիաներում:
Վլադիմիր Պուչկովը իր հայ գործընկերներին հրավիրել է մասնակցել հրշեջների և փրկարարների ֆունկցիոնալ ուժային մենամարտի բաց առաջնության եզրափակիչին, որը կանցկացվի հաջորդ տարվա ապրիլին Իրկուտսկում: Նա նաև հրավիրեց մասնակցել «Համալիր անվտանգություն-2018» միջազգային սրահում, որը թույլ կտա կարծիքներ փոխանակել գիտության և նորարարությունների ոլորտում փրկարարական գործի հետ կապված ձեռքբերումների վերաբերյալ:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը վստահություն է հայտնել, որ դա հնարավորություն կտա հայ գործընկերներին ծանոթանալու անվտանգության ոլորտում վերջին զարգացումներին եւ օտարերկրյա գործընկերների հետ անմիջական շփումների հաստատմանը:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին ընդգծել է, որ անհրաժեշտ և կարևոր է արտակարգ իրավիճակների կառույցների համատեղ աշխատանքը: