Միջազգային վեբինար

Մարտի 1-ին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ մասնակցեցին «COVID-19 համավարակի ընթացքում կրթության, հրդեհների մարման և վթարափրկարարական աշխատանքների անցկացման արդիական հարցեր» թեմայով միջազգային վեբինարին, որը կազմակերպել էին Ռուս-Սերբական մարդասիրական կենտրոնի գործընկերները։ Բացի Սերբիայից և Հայաստանից, սեմինարի մասնակիցների թվում ելույթ ունեցան նաև ՌԴ ԱԻՆ դեպարտամենտի, Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի, Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության և Ռուսաստանի ԱԻՆ բարձրագույն կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Մասնակիցները կիսվեցին փորձով ժամանակակից համավարակի պայմաններում կրթության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կազմակերպման ու անցկացման ոլորտներում։