Հանդիպում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 9-ին Հայաստանի ԱԻՆ նիստերի դահլիճում, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին տեղի ունեցավ քննարկում՝ կապված Հայաստանում մարդասիրական արձագանքման գործընթացի կազմակերպման հետ։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հետաքրքրվեցին նաև ՌՀՄԱԿ-ի գործունեությամբ, ինչի կապակցությամբ Վարչության անդամների կողմից ներկայացվեց Կենտրոնի կառուցվածքը, նրա տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև գործունեության բնագավառները։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին այցելել Կենտրոնը, ինչին տրվեց դրական պատասխան։