Դասախոսական անձնակազմի պատրաստում ՔՊ և ԱԻ ոլորտներում

Այսօր ՌՀՄԱԿ-ում ավարտվեց «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ» բնագավառում դասախոսների պատրաստումը: Դասընթացի մասնակիցները հանձնեցին ավարտական քննություն և ստացան բարձրագույն կրթության դիպլոմներ։ Կենտրոնի անձնակազմը շրջանավարտներին մաղթում է հաջողություն նրանց աշխատանքի և հետագա կատարելագործման մեջ։ Մենք հույս ունենք, որ ստացված գիտելիքները կլինեն արժեքավոր ձեռքբերում նրանց մասնագիտական հմտությունների շարքում։ Համոզված ենք, որ հետագայում ուսանողների թիվը հաստատորեն կավելանա։ Դա, անկասկած, ամենադրական կերպով կանդրադառնա արտակարգ իրավիչակներում մարդկանց ցուցաբերվող օգնության որակի վրա։