Աշխատանքային այցի շրջանակներում ՌՀՄԱԿ-ի համատնօրեն Յուրի Վ. Պոլեշուկը այցելել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության Ակադեմիա:
Ակադեմիայի ղեկավար գեներալ-մայոր Վիկտոր Պանչենկովի հետ հանդիպման ընթացքում ստորագրվել է համագործակցության զարգացման և կրթության ոլորտում ՔՊԱ-ի և ՌՀՄԱԿ-ի միջև փոխշահավետ շահերի տրամադրման վերաբերյալ Համաձայնագիր:
Յուրի Պոլեշուկը և գեներալ-մայոր Վիկտոր Պանչենկովը քննարկել են ստորագրված Համաձայնագրի շրջանակներում համագործակցության հիմնական ուղղությունները՝
-որակյալ մասնագետների վերապատրաստում
-աշխատանքային փորձի և տեղեկատվության համակարգված փոխանակում անձնակազմի ունակությունների կատարելագործման և վերապատրաստման ոլորտում
– անձնակազմի պատրաստում, վերապատրաստում և կադրերի որակավորման բարձրացում
-գիտա-տեխնիկական տեղեկատվության փոխադարձ փոխանակում
-նոր ուսումնական համատեղ ծրագրերի ստեղծում, հաշվի առնելով ՌԴ և ՀՀ փրկարարական ծառայությունների գործունեության և պայմանների առանձնահատկությունները
-համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում, գիտագործնական կոնֆերանսների և սեմինարների անցկացում: