Arm Security 2017

Սեպտեմբերի 2-4ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությամբ, «Երևան-էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցավ «Arm Security-2017» անվտանգության ոլորտում բարձր տեխնոլոգիաների նվաճումների միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման համակարգեր և տեխնոլոգիաներ, ներառյալ հիմնական արտադրողների հատուկ սարքավորումները, որոնք նախատեսված են փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների համար:

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը ցուցահանդեսին անմիջական մասնակցություն ունեցավ իր սարքավորումների ստենդով, ինչպես նաև մասնակցեց կլոր սեղանի քննարկումներին` նվիրված անվտանգության նորագույն տեխնոլոգիաներին և Կենտրոնի փոխհամագործակցությանը ՀՀ տարբեր ծառայությունների հետ: