Ավարտվել է կինոլոգների ուսուցումը։

Այսօր ավարտվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների վերապատրաստումը «Որոնողափրկարարական ծառայության կինոլոգիական խմբերի պատրաստում» ծրագրով։
Դասընթացները անցկացրել են ՌՀՄԱ կենտրոնի բազայում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 5-ը «ՌՈՍՈՅՈՒԶՊԱՍ» ԲԲԸ Ստավրոպոլի մարզային մասնաճյուղի երկու հրահանգիչների կողմից։
Դասերընթացների ընթացքում շների հետ գործնական պարապմունքներ են անցկացվել տարբեր պայմաններում տուժածներին որոնելու համար։
Կինոլոգիական թիմի ամփոփիչ թեստավորմանը ներկա են եղել ՀՀ ԱԻՆ նախարարի առաջին տեղակալ Ա. Գրիգորյանը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Ա. Գասպարյանը, ովքեր բարձր են գնահատել ուսուցման որակը և լավատեսորեն են տրամադրված Հայաստանում կինոլոգիական ծառայության հետագա զարգացման հեռանկարին։
Դասընթացի արդյունքում Հայաստանի ԱԻՆ փրկարարներին շնորհվել են վկայականներ։