Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների ուսումնամեթոդական հավաք

Միջազգային համագործակցության շրջանակներում, 2019 թվականի նոյեմբերի 11-16ը ՌԴ զարգացման ինստիտուտում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների համար անց են կացվում մասնագիտական վերապատրաստման լրացուցիչ դասընթացներ՝ «Հրդեհի մարման մարտավարությունը երկաթուղային թունելներում, ստորգետնյա կառույցներում» թեմայով: Ուսումնական հավաքի սկզբում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների համար տեղի ունեցավ հանդիպում Օտարերկրյա քաղաքացիների զարգացման ինստիտուտի ղեկավարության հետ, ինչպես նաև կատարվեց շրջայց ակադեմիայում:

(с) օգտագործված է academygps.ru կայքի նյութերը/