Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների որակավորման բարձրացումը ՌԴ Քաղաքացիական պաշտպանության Ակադեմիայում

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հիմնական գործողությունների պլանի համաձայն՝ շարունակվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների վերապատրաստումը Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության բարձրագույն մասնագիտացված կրթական հաստատություններում և վերապատրաստման կենտրոններում:

Փետրվարի 18-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները անցել են վերապատրաստման դասընթացներ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության Ակադեմիայում `«Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը և անցկացումը» թեմայով: