ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ռուս – Հայկական  մարդասիրական արձագանքման  կենտրոնը (ՌՀՄԱԿ) ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության  և  Հայաստանի Հանրապետության  կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով  2015 թ.  մայիսի 19-ին, որը ստորագրվել է Մոսկվայում՝ Ռուսաստանի դաշնության արտակարգ իրավիճակների նախարար  Վ.Ա. Պուչկովի և Հայաստանի Հանրապետության  արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի կողմից: Միևնույն ժամանակ հաստատվել է կենտրոնի կանոնադրությունը:

Կենտրոնի ձևավորման իրավական հիմք է  հանդիսացել 1994 թվականի օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված արտակարգ իրավիճակների մարդասիրական արձագանքման, բնական աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման  ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը :

ՌՀՄԱԿ-ն հանդիսանում է միջկառավարական  մարդասիրական, ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություն: Կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում գրանցված է  օրենսդրության համաձայն:

ՌՀՄԱԿ- ը ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի և երրորդ պետությունների տարածքներում արտակարգ իրավիճակների  մարդասիրական արձագանքում իրականացնելու  նպատակով:

Կենտրոնի խնդիրները հետևյալն են՝

  • արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներին մասնակցություն, ներառյալ հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը,
  • արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնության ցուցաբերում,
  • Հայաստանի Հանրապետության և երրորդ պետությունների տարածքում համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացում,
  • մարդասիրական ականազերծման նախագծերի գծով մասնագետների պատրաստում և ականազերծման իրականացում,
  • արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում մասնագետների ուսուցում և որակավորման բարձրացում,
  • ժամանակակից հրշեջ-փրկարարական միջոցների և տեխնոլոգիաների փորձարկումների իրականացում և ցուցադրում,
  • կենտրոնի ստեղծման նպատակներին չհակասող այլ խնդիրների իրականացում:

Կենտրոնը արդեն իսկ մասնակցել է Հայաստանում, Վրաստանում և այլ երկրներում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործողություններին:

Կենտրոնի հնարավորությունները առավելագույնս օգտագործվել են 2017 թվականի ամռանը Հայաստանի և կովկասյան տարածաշրջանի այլ  երկրների տարածքում անտառային հրդեհների հետևանքների վերացման ժամանակ:

Կենտրոնի գործունեության առաջնահերթություններից մեկը հանդիսանում մասնագետների ուսուցման և պատրաստման բարձրացման , կոնֆերանսների և սեմինարների անցկացման, ինչպես նաև  մասնակցությունը ցուցահանդեսներին:

Կենտրոնը ակտիվորեն իրականացնում է մասնագետների վերապատրաստելու միջոցառումներ, օգտագործելով  Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության << Ցենտրոսպաս >> ջոկատի հնարաորությունները:Մինջև 2017 թվականի աշունը վերապատրաստվել են ավելի քան 200 հայ փրկարարներներ:

ՌՀՄԱԿ  ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետության հասարակական կյանքին, համագործակցում է հասարակական, կրոնական և վետերանների կազմակերպությունների, ինչպես նաեւ դպրոցների և լրատվամիջոցների հետ:

Ապագայում կենտրոնը դիտվում է որպես լիարժեք միջազգային կառույց, որն ի վիճակի է աջակցելու արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում  կովկասի բոլոր շահագրգիռ պետություններին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: ՌՀՄԱԿ բաց է ցանկացած պետության կամ կազմակերպության անդամակցության համար, որոնց նպատակները համահունչ են կենտրոնի խնդիրնեի և նպատակների հետ:

ՌՀՄԱԿ – ի տնօրեն Յու.Վ. Պոլեշչուկ (Ռուսաստան):

ՌՀՄԱԿ – ի համատնօրեն Պ.Ս Գյոզալյան (Հայաստան):

Ռուս-հայկական մարդասիրական  արձագանքման  կենտրոնը գտնվում է Կոտայքի մարզի Գետարգել գյուղի տարածքում։