«Առաջին օգնություն» թեմայով դասընթաց

2021 թ․ հոկտեմբերի 5-6-ին ՌՀՄԱԿ-ը Կարմիր Խաչի Հայկական ընկերության հետ համատեղ Շիրակի մարզի ԱԻՆ փ/ծ աշխատակիցների համար անցկացրեցին «Առաջին օգնություն» թեմայով դասընթաց։ Մասնակիցները ծանոթացան առաջին օգնության ցուցաբերման միջազգային ստանդարտներին և ամրապնդեցին ստացված գիտելիքները՝ կատարելով գործնական առաջադրանքներ։