Գիտական կոնֆերանս Սերբիայում

Հունիսի 9-ին Ռուս-Սերբական մարդասիրական կենտրոնում տեղի ունեցավ միջազգային գիտական կոնֆերանս «Երկրաշարժերի հետևանքների մոնիթորինգի, կանխարգելման և հետևանքների գնահատման ժամանակակից մոտեցումներ» թեմայով։

Կոնֆերանսին մասնակցեցին ՔՊՄԿ Գլխավոր քարտուղար Մարիատու ՅԱպը, Սերբիայի Հանրապետությունում ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենքկոն, Ռուսաստանի, Հայաստանի, Չինաստանի, Ղրղզստան և Բալկանյան երկրների արտակարգ վարչությունների պատվիրակությունները, ինչպես նաև ՌՀՄԱԿ-ը, որը ներկայացրին համատնօրեն Յուրիյ Պոլեշչուկը և ՌՀՄԱԿ փրկարարական ստորաբաժանման պետ Եվգենի Գորելովը։
Վերջինս ելույթ ունեցավ «Անօդաչու համակարգերի կիրառումը երկրաշարժերի պայմաններում» զեկույցով։

ՌՀՄԱԿ-ի ՃԿԿ-ից կոնֆերանսին հեռակա միացան Հայաստանի Հանրապետության ԱԻՆ ներկայացուցիչները։