Մայիսի 27-ին Հայաստանի ԱԻՆ-ում անցկացվեց ՌՀՄԱԿ Վարչության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին արդիական հարցեր՝ կապված Կենտրոնի գործունեության և նրա հետագա զարգացման հետ։ Նիստի ընթացքում ամփոփվեցին ընթացիկ տարում Կենտրոնի գործունեության արդյունքները, որոշվեցին մարդասիրական արձագանքման ոլորտում 2022 թվականի խնդիրները։ Դիմելով հավաքվածներին Ն․Ն․ Գրեչուշկինը նշեց, որ Հայաստանի ԱԻՆ-ի հետ փոխգործակցության ամրապնդումը և բոլոր մակարդակներում կապերի զարգացումը կարևոր են Ռուսաստանի համար։
Աշխատանքային հանդիպումներ անցկացվեցին նաև Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ։