Մասնագետների պատրաստման և կրթական ոլորտում համագործակցություն

Մարտի 10-ին տեղի ունեցավ ՌՀՄԱԿ-ի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ղեկավարների հանդիպում։ Հանդիպման ընթացքում ստորագրվեց մասնագետների պատրաստման և կրթական ծրագրերի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։ Կենտրոնի տնօրենը նաև անցկացրեց դասախոսություն փրկարարական գործն ուսումնասիրող ուսանողների համար։ Նա պատմեց Ռուս-Հայկական կենտրոնի գործունեության մասին և կիսվեց փրկարարագան գործունեության կազմակերպման փորձով։