Միջազգային մարդասիրական իրանվունք

Հունվարի 26-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները ՌՀՄԱԿ-ում անցկացրեցին «Միջազգային մարդասիրական իրավունք» թեմայով սեմինար։ Սեմինարի ընթացքում Կարմիր Խաչի աշխատակիցները մանրամասն խոսեցին իրենց գործունեության, Ժնևյան կոնվենցիաների, միջազգային պայմանագրերի և մարդասիրական առաքելությունների կազմակերպման հարցում միջազգային մարդասիրական իրավունքի կիրառելիության մասին։
Քննարկումների ընթացքում կողմերը մեծ հետաքրքրություն հայտնեցին հետագա փոխգործակցության և կրթության բնագավառում համագործակցության հարցերում։