Շարունակվում է պարեկային ծառայությունը Բերձորի միջանցքում

ՌՀՄԱԿ մասնագետներն շարունակում են պարեկային ծառայությունը Բերձորի միջանցքում։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով առաջացել է ճանապարհային բարդ իրավիճակ։ Շատ վարորդներ հայտնվում են ծանր, երբեմն անելանելի դրության մեջ։ Շնորհիվ վեցանիվ Կամազ 431188 մեքենայի հիման վրա հավաքված ACA-20 հատուկ տեխնիկայի, մեր աշխատակիցներին հաջողվում է ցույց տալ արդյունավետ օգնություն։