ՌՀՄԱԿ-ի մասնագետները հերթապահում են Բերձորի միջանցքում

Մարդասիրական առաքելության շրջանակում ՌՀՄԱԿ-ի մասնագետները՝ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Արցախում համախմբված խմբավորման հետ միասին, հերթապահել են Բերձորի լեռնանցքի տարածքում:
Վթարները կանխելու նպատակով աշխատակիցները ճանապարհի եզրից հեռացրել են վնասված տեխնիկան և օգնություն ցուցաբերել ճանապարհի դժվարանցանելի հատվածներում գտնվող վարորդներին։