Ստեփանակերտ ուղարկվեց հումանիտար օգնություն

Այսօր, ձմռան առաջին օրը ՌՀՄԱԿ-ից Ստեփանակերտ ուղևորվեց երեք բեռնատար մեքենաներից բաղկացած շարասյուն։
Հումանիտար օգնությունը` երեք հազար տաք վերմակ է։ Չնայած բարդ եղանակային պայմաններին, մեքենաների շարասյունը Ստեփանակերտ հասավ առանց միջադեպերի։ Օգնությունը փոխանցվել է հատուկ պահեստ` զինված հակամարտության հետևանքով տուժած բնակչության շրջանում բաշխելու նպատակով։

Տեղեկություն ՀՀ ԱԻՆ կայքում