ՌՀՄԱԿ պոլիգոնի արդիականացում

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի պոլիգոնի արդիականացման ընթացքում մշակվել է մասնագիտական վարժասարք՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքները վերացնելու և տուժածներին տարհանելու համար: Օգոստոսի 13-ին ՌՀՄԱԿ-ի աշխատակիցները ցուցադրական պարապմունք անցկացրեցին վարժասարքի վրա: Հետագայում ՌՀՄԱԿ-ը նախատեսում է ընդլայնել ուսումնական բազան և մշտական հիմունքներով իրականացնել նմանատիպ դասընթացներ ՀՀ ԱԻՆ փրկարարների հետ համատեղ: