Առաջին օգնության դասընթաց

Փետրվարի 11-12-ը ՌՀՄԱԿ անձնակազմի վերապատրաստման բաժինը Հայկական Կարմիր խաչ ընկերության հետ համատեղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների վերապատրաստման միջազգային ծրագրի շրջանակներում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմի համար անցկացրեցին «Առաջին օգնություն» դասընթացը:

Դասընթացի ընթացքում փրկարարները ծանոթացել են տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար միջազգային պրակտիկայում կիրառվող տեխնոլոգիաներին: