ՌՀՄԱԿ օպերատիվ խմբի մեկնում

2020 թվականի հունվարի 24-ին և 25-ին ՌՀՄԱԿ աշխատանքային խումբը, Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության գործընկերների հետ միասին, օգնություն ցուցաբերեցին մի խումբ ռուս զբոսաշրջիկների, ովքեր լեռնադահուկային արշավանք էին կատարում ՀՀ լեռներում: Արշավի երթուղուց անհրաժեշտ էր տարհանել խմբի անդամներից մեկին՝ մրսածության ախտանիշներով: Ամենագնաց մեքենայով որոնման խումբը մոտեցավ զբոսաշրջիկներին և ընդունեց հիվանդին: Հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց՝ բժիշկները չեն հայտնաբերել կյանքի համար որևիցե վտանգ: Զբոսաշրջիկը ինքնուրույն մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
https://www.youtube.com/watch?v=yE0_UEcrPkU