Ավարտվեց ՀՀ ԱԻՆ կինոլոգների վերապատրաստումը ՌՀՄԱԿ-ում

Նոյեմբերի 5-ից 29-ը, Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում, համագործակցելով Դաշնային պետական բյուջետային հաստատության (ԴՊԲՀ) «ՌԴ ԱԻՆ պետական հրդեհային ծառայության Սանկտ Պետերբուրգի համալսարանի» հետ, կազմակերպվել են ուսումնական և վերապատրաստման դասընթացներ ՀՀ ԱԻՆ կինոլոգների համար՝ «Տեխնածին վթարի հետևանքով առաջացած փլատակներում տուժածների որոնում, կիրառելով կինոլոգիական հաշվարկ» թեմայով:

Ուսումնական գործընթացը կազմակերպելու համար Հայաստան են ժամանել Կալինինգրադի որոնողափրկարարական ջոկատի կինոլոգների ստորաբաժանման ղեկավար Ալեքսանդր Ալեքսանդրովն ու Համալսարանի միջազգային կինոլոգիական խմբի ղեկավար Նադեժդա Նիկոլաևան:

Եզրափակելով դասընթացները նրանք նշեցին ՀՀ ԱԻՆ կինոլոգների աճող պրոֆեսիոնալիզմը: