ՌՀՄԱ կենտրոնի մասնակցությունը ՀՀ ԱԻՆ հրդեհները վերացնելու աշխատանքներին

ՌՀՄԱկ-ի մասնագետները մասնակցեցին ՀՀ Սյունիքի մարզում անտառային հրդեհների մարման աշխատանքներին: Օգոստոսի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում չորս մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը հրդեհային հետախուզություն է իրականացրել՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր: Աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են հրդեհներ՝ տեղեկատվությունը փոխանցվել է հրդեհները մարող ուժայինների խմբին: Աշխատանքի ընթացքում կատարվել է ավելի քան 30 թռիչք, կազմվել ֆոտո և վիդեո նյութեր, հայտնաբերվել են ավելի քան 20 հրդեհներ, ստեղծվել է հեռավոր տարածքների բոցավառման քարտեզ: