ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի այցը

Հունվարի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն այցելեց ՌՀՄԱԿ: Դավիթ Տոնոյանը ծանոթացավ ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներին ՌԴ-ի կողմից տրամադրված հրշեջ-փրկարարական տեխնիկային, ՌՀՄԱԿ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին, ինչպես նաև ԱԻՆ մասնագետների վերապատրաստման համար նախատեսված լսարանների ժամանակակից տեխնիկական հագեցվածությանը:

Հատուկ ուշադրություն է դարձվել «Ստրունա-2» եզակի ախտորոշիչ համալիրին`նախատեսված երկրաշարժի, շինարարական տեխնոլոգիաների նորմերին չհամապատասխանելու կամ մաշվածության հետևանքով վնասը որոշելու համար: Շարժական ախտորոշիչ համալիրները դարձել են շինությունների ինժեներական անվտանգության ապահովման կարևորագույն գործիք (իրական կայունության, սեյսմակայունության, մնացորդային երկարակեցության ռեսուրս): Նման շարժական լաբորատորիայի օրինակներից մեկը «Ստրունա-2» համալիրն է: