Համաձայն սարքավորումների առաքման ժամանակացույցի՝ ՌՀՄԱԿ շարունակում է ստանալ մեքենաներ և սարքավորումներ, որոնք նախատեսված են բոլոր տեսակի արտակարգ իրավիճակներին արձագանքելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության փրկարարներին և կամավորներին ուսուցանելու համար:
Այսպիսով՝ օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ստացվել են հիդրավլիկ փրկարարական սարքավորումներ, վթարային լուսավորության սարքեր, ձյան և ճահճային տրանսպորտային միջոցներ, շարժիչային պոմպեր, գեներատորներ: