Մարտի 13-ին Կենտրոնի ուսումնական բազայում մեկնարկեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության մասնագետների որակավորման բարձրացման ծրագիրը «Փլատակներում, ավերված շենքերում և շինություններում փրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով։
Վերապատրաստվողները կծանոթանան որոնողա-փրկարարական աշխատանքները քաղաքային պայմաններում INSARAG մեթոդաբանության հիմունքներին: Կշոշափվեն նաև անօդաչու թռչող սարքերի, կապի մասնագիտացված միջոցների և վթարային փրկարարական գործիքների ու սարքավորումների կիրառման թեմաները։
Ուսուցումը ներառում է դասախոսությունների ինտենսիվ դասընթաց և լայնածավալ գործնական պարապմունքներ: