Ներքին գործերի նախարարության ղեկավարության այցը

Դեկտեմբերի 20-ին մեր Կենտրոն այցելեց վերջերս նշանակված ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության տնօրեն Կամո Կոլյայի Ցուցուլյանը իր տեղակալների ուղեկցությամբ։ Կենտրոնի հետ ծանոթության շրջանակներում ցուցադրվել են Կենտրոնի նյութատեխնիկական մասը, հումանիտար օգնության պահուստները․ ուսումնա-մարզական բազան, ինչպես նաև օպերատիվ կառավարման բաժինը։
Միացված նախարարության նոր ղեկավարությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Կենտրոնի գործունեության վրա, ինչ հույս է ներշնչում Հայաստանի Հանրապետությունում փրկարարական գործի հետագա արդյունավետ համագործակցության զարգացման համար։