Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների այցելություն

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ հանդիպում Կենտրոնի տնօրինության, Կարմիր Խաչի, Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) ներկայացուցիչների և Հայկական Կարմիր խաչի ընկերության ղեկավարության միջև։

Հանդիպման ընթացքում հյուրերը ծանոթացան Կենտրոնի ուսումնական և նյութական բազային ինչպես նաև նրա հիմնական գործունեությանը: ՌՀՄԱԿ-ի տնօրինությունը հայտարարեց մասնագետների պատրաստման ոլորտում արդյունավետ համագործակցության մասին ֆեդերացիայի մաս կազմող Հայկական Կարմիր Խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ: IFRC-ի ներկայացուցիչները իրենց կարծիքը հայտնեցին ՌՀՄԱԿ-ի և ՀԿԽԸ -ի միջև համագործակցության շատ բարձր գնահատականի և դրա նկատմամբ շարունակման հետաքրքրության մասին:

IFRC -ի ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերել Կենտրոնի նկատմամբ՝ որպես հնարավոր լոգիստիկ հանգույցի, արտակարգ իրավիճակների արձագանքման դեպքում ոչ պարենային պաշարների պահեստավորման տարածքի առումով՝ մարդասիրական օգնության համար: