Դեկտեմբերի 7-ին Կենտրոնի ներկայացուցիչները մասնակցեցին «Անվտանգության մշակույթի զարգացում» թեմայով գիտաժողովին՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի հիշատակի օրվան։
Միջոցառումը կազմակերպվել էր տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, որի նպատակն էր բարձրացնել բնակչության և արձագանքող քաղաքացիական պաշտպանության մարմիննեըի իրազեկվածությունը։
Քննարկվել են սեյսմիկ վտանգի մոնիտորինգի և բազմաթիվ այլ աղետների ռիսկերի կառավարման ոլորտում ժամանակակից մոտեցումները, հանրային կրթության և հանրության իրազեկման խնդիրները, տուժած տարածքների վերականգնման հայեցակարգերը, ինչպես նաև ի հայտ եկած խնդիրների իրավական կարգավորումը: