Վթարային-փրկարարական աշխատանքներ փլատակների տակ

Հոկտեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում մեր կենտրոնի հրահանգիչները Հայկական Կարմիր Խաչի ընկերության մասնագետների համար անցկացրին «Վթարային- փրկարարական աշխատանքները փլատակների տակ» թեմայով դասընթաց։
Վերապատրաստվողները սովորեցին փլատակների տակ օգտագործել հիդրավլիկ, հիդրոդինամիկ և պնևմատիկ գործիքներ: Ծանոթացան էլեկտրաէներգիայի մատակարարման և լուսավորության ինքնավար միջոցներին։ Գործնականում կիրառվեցին ավերված շենքերի վերին հարկերից տուժածներին տարհանելու մասնագիտացված միջոցներ։
Դասընթացի գործնական մասը ներառում էր տուժածներին արգելափակումից ազատելու, կառույցներում եղած անցումները վերափոխելու, տարածքային նեղ պայմաններում խոչընդոտների հաղթահարման և փլատակների տակից տուժածներին դուրս բերելու առաջադրանքներ։ Կատարվել է նաև կառուցվածքային տարրերի բարձրացում և տեղափոխում, օգտագործելով հատուկ պարագաների հավաքածու և վթարային փրկարարական մեքենայի կռունկ-մանիպուլյատորի տեղադրում։
Հուսով ենք, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները արժեքավոր ձեռք բերում կլինեն մեր գործընկերների համար։