ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանի այցը Լուսակերտի ուսումնական կենտրոն

Հուլիսի 13-ին Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, ՌՀՄԱԿ-ի վարչության համանախագահ Արտյուշ Գրիգորյանն այցելել է ՀՀ ԱԻՆ Լուսակերտի ուսումնական կենտրոն։ Ուսումնական այցի ընթացքում փոխնախարարին ցուցադրվել է ՌՀՄԱԿ-ի կողմից նվիրաբերված պիրոտեխնիկական մեքենան, կազմակերպվել է փրկարարական տեխնիկայի գործնական ցուցադրություն։
Ուսումնական կենտրոնի տարածքում Ա.Գրիգորյանն այցելել է այնտեղ ընթացող «Դյուրավառ նյութերով պահեստներում խոշոր հրդեհների մարման մեթոդներ» դասընթացը։ ՌՀՄԱԿ-ի հրավերով դասընթացը վարում են Ռուսաստանի ԱԻՆ Հրշեջ ծառայության պետական ակադեմիայի ուսուցիչները:
Լուսակերտի ուսումնական կենտրոն կատարած այցի ընթացքում ՌՀՄԱԿ-ի տնօրինությունը հանդիպել է փոխնախարար Արտյուշ Գրիգորյանի հետ, քննարկվել են Կենտրոնի գործունեության տեխնիկական հարցեր։