Հայաստանի ԱԻՆ փրկարարների լեռնային պատրաստության ուսուցում

Ավարտվել է Հայաստանի ԱԻՆ տասներկու մասնագետների լեռնային պատրաստության վերապատրաստումը ռուսական «Ցեյ» ուսումնական կենտրոնում։ Պարապմունքի ընթացքում փրկարարները կատարել են տարբեր կարգի բարդության հինգ լեռնային վերելքներ։ Բոլոր ուսանողները ստացել են վկայական և «Ռուսաստանի ալպինիստ» կրծքանշան, 11 հոգի կարողացել են անցնել 3-րդ կարգի լեռնագնացության աստիճանի։
Ռուս-Հայկական կենտրոնը շնորհավորում է գործընկերներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: