Ավարտվեց «Գազածխապաշտպանի պատրաստում» ծրագրով վերապատրաստումը

Հուլիսին մեր Կենտրոնի բազայում ավարտվեց ՀՀ ԱԻՆ մասնագետների վերապատրաստումը «Գազածխապաշտպանի պատրաստում և հրդեհների մարման ժամանակ ծխի հեռացման կազմակերպում» ծրագրով։ Դասընթացը վարում էին ՌԴ ԱԻՆ պետական հրշեջ ծառայության ակադեմիայի ուսուցիչները։
Բոլոր 15 ուսանողները հաջողությամբ յուրացրել են ծրագիրը, ուսումնասիրել են անհատական շնչառական պաշտպանության միջոցներով աշխատանքի կազմակերպման ու իրականացման մեթոդները, զարգացրել նաև գործնական հմտություններ։