Փրկարարական տեխնիկայի և սարքավորումների հերթական ստուգումն է անցել, որը մեր կենտրոնը հանձնել է ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի փրկարարական վարչությանը։ Ստուգման ընթացքում խորհրդատվական օգնություն է ցուցաբերվել գույքի, այդ թվում՝ արտակարգ փրկարարական գործիքների, գեներատորների, հատուկ նշանակության մեքենաների, հրշեջների սարքավորումների և ռադիոկայանների շահագործման, սպասարկման, պահպանման և անվտանգ օգտագործման վերաբերյալ:
Նման միջոցառումներն ուղղված են ռուսական փրկարարական տեխնիկայի ծառայության ժամկետի երկարացմանը և այն լավ վիճակում պահելուն, ինչը թույլ կտա այն հաջողությամբ օգտագործել ի շահ Հայաստանի բնակչության։