«Առաջին օգնության» ծրագրով դասընթաց

Հունիսի 9-10-ը ՌՀՄԱԿ-ը Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համատեղ «Առաջին օգնություն» միջազգային ծրագրով Սյունիքի մարզի ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցների համար արտագնա դասընթացներ է անցկացրել։ Փրկարարները ծանոթացել են առաջին օգնության ցուցաբերման միջազգային չափանիշներին և ամրապնդել են ստացած գիտելիքները՝ կատարելով գործնական վարժություններ։