ՌԴ ԱԻՆ-ը Հայաստանի ԱԻՆ-ին է փոխանցել հրշեջ-փրկարարական տեխնիկա

Հայաստանի ԱԻՆ և ՌԴ ԱԻՆ համագործակցության ծրագրի շրջանակում հունիսի 7-ին Հայաստան է ժամանել «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վրա հիմնված վեց հրշեջ մեքենա։ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրշեջ-փրկարարական սարքավորումներ է փոխանցել արտակարգ իրավիճակների արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու, բնակչությանը և տարածքները հրդեհներից և բնական աղետներից պաշտպանելու նպատակով: