Հունիսի 2-ին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները ուսումնամարզական հավաք են անցկացրել Ակնա լճի տարածքում։
Դասընթացի ընթացքում մշակվել են տարբեր տեսակի գործնական հմտություններ, այդ թվում՝ դժվարանցանելի տեղանքով կվադրոցիկլներ վարել, կողմնորոշում և քարտեզագրում, անօդաչու թռչող սարքերի թռիչքի ավտոմատ ռեժիմներ։
Օպերատիվ խմբի սիրտը հրամանատարական կետն էր՝ հագեցած տարբեր տեսակի բջջային, ռադիո և արբանյակային կապով։ Գերկարճ ալիքներ կրկնող սարքի տեղադրման աշխատանքների իրականացումը և կապի տիրույթը որոշելու փորձարկումները ցույց տվեցին լեռնային շրջաններում ծածկույթի գոտու որակական բարելավում:
Նման վարժանքները զգալիորեն բարձրացնում են անձնակազմի պրոֆեսիոնալիզմն ու վստահությունը աշխատանքային առաջադրանքների կատարման ժամանակ։