«Փլատակների տակ փրկարարական աշխատանքների իրականացման տեխնոլոգիա» դասընթաց

Մայիսի 17-ից 20-ը ՌՀՄԱԿ-ի մասնագետները ՀՀ ԱԻՆ փրկարարների հետ «Փլատակներում փրկարարական աշխատանքների իրականացման տեխնոլոգիա» ծրագրով անցկացրին դասընթաց:
Դասընթացին մասնակցել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահ մաս կազմող ՀՀ ԱԻՆ 40 մասնագետ։ Վերապատրաստման ծրագիրը և ուսումնական համալիրը մշակվել են ՌՀՄԱԿ-ի մասնագետների կողմից: Տեղում ուսուցման ծրագիրը ցույց է տվել իր արդյունավետությունը և դրական արձագանքներ ստացել ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային վարչության ղեկավարության կողմից: