Վերապատրաստման դասընթաց «Ճոպանի կիրառմամբ աշխատանքներ բարձրության վրա»

Հայաստանի ԱԻՆ 10 փրկարարներ մայիսի 12-ից 19-ը մասնագիտական վերապատրաստում են անցել ՌՀՄԱԿ ուսումնական հրապարակում «Ճոպանի կիրառմամբ աշխատանքներ բարձրության վրա» ծրագրով։

Դասընթացները վարում էին Ուֆայից ժամանած «ՊրոֆՍերվիս» ռուսաստանյան ուսումնական կենտրոնի ուսուցիչները, որի հիմնական ուղղությունն է արդյունաբերական լեռնագնացության մասնագիտական ուսուցումն ու կրթությունը, մասնագետների պատրաստումը, որոնց գործունեությունը կապված է բարձրության վրա աշխատանքի հետ։

Ուսանողները վարժվել են առանց հենարանների տարածքում տեղաշարժվելու տեխնիկան, փրկարարական և տարհանման միջոցառումները։ Այս խմբում վերապատրաստման դասընթաց անցածները ցուցաբերել են ձեռք բերված գիտելիքների կիրառման բարձր մակարդակ և անվտանգ աշխատանքի հմտություններ։ Դասընթացի ավարտին ուսանողները հանձնեցին ավարտական քննությունը և ստացան 2-րդ կարգի արդյունաբերական ալպինիստների վկայականներ։

Շնորհավորում ենք դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ և մաղթում անվտանգ և հեշտ աշխատանք: