ՌՀՄԱԿ-ի համանախագահի այցելությունը

Մայիսի 19-ին մեր Կենտրոնն այցելեց վերջերս հայկական կողմից ՌՀՄԱԿ համանախագահի պաշտոնում նշանակված Հայաստանի ԱԻՆ նախարարի առաջին տեղակալ Գրիգորյան Արտյուշը։
Այցի ընթացքում ներկայացվեցին նյութատեխնիկական բազան, ուսումնական լսարանները և փրկարարական գործի մի շարք մասնագիտությունների գործնական հմտությունների վարժեցման համար նախատեսված ուսումնական մարզադաշտը։ Նաև պարոն Գրիգորյանը ներկա գտնվեց ռուսաստանցի դասախոսների կողմից անցկացվող «Աշխատանքներ բարձրության վրա ճոպանի կիրառմամբ» թեմայով դասընթացին։
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻՆ նախարարի առաջին տեղակալը և Կենտրոնի ղեկավարությունը քննարկեցին հետագա զարգացման և փոխգործակցության հետագա պլանները։