«ԱԹՍ-ների կառավարման հիմունքներ» ուսումնական ծրագիր

Հասարակական անվտանգության ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացումը անքակտելիորեն կապված է անօդաչու սարքերի օգտագործման հետ, որորնք օգտակար գործիք են հետախուզման, որոնման և արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու համար:
Հայաստանի ԱԻՆ-ի հետ համագործակցության շրջանակում Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հիման վրա ապրիլի 25-ից մայիսի 6-ն անցկացվել են դասընթացներ Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող փրկարարների հետ «Անօդաչու թռչող սարքերի վարման հիմունքներ»:
Ծրագիրը մշակվել է ՌՀՄԱԿ-ի մասնագետների կողմից՝ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներում առկա սարքավորումների հիման վրա։
Ուսուցման ծրագրի ընթացքում ուսանողները ծանոթացան անօդաչու թռչող սարքերի ստեղծման պատմությանը, դրանց օգտագործման անվտանգության կանոններին, թռիչքների տեսությանը, ծրագրային ապահովմանը, անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարգավորող կանոնակարգերին, ինչպես նաև ձեռք բերեցին մեծ գործնական փորձ, որը վստահորեն թույլ է տալիս տեսնելել Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության կազմում այս ոլորտի հետագա զարգացմանը: