Ուսումնական պրակտիկա ուսանողների հետ ՌՀՄԱԿ-ում

ՌՀՄԱԿ-ի և ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի ինստիտուտի համագործակցության պայմանագրի շրջանակներումապրիլի 4-ից 14-ը Ռուս-Հայակակն մարդասիրական արձագանքման կենտրոնի ուսումնական բազայում անցկացվեց ուսումնական պրակտիկա “Փրկարարական գործ” ծրագրով սովորող 5-րդ կուրսի ուսանողների համար։ Ընդհանուր առմամբ նշված պատրաստումն անցել է 50 մարդ։
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացել են տարբեր տեսակի փրկարարական սարքավորումներին և դրանց անվտանգ օգտագործման կանոններին, ինչպես նաև ՌՀՄԱԿ մասնագետների վերահսկողության տակ կատարել են տարբեր տեսակի վթարափրկարարական գործնական առաջադրանքներ։